ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Մանիպուլյատոր

Մանիպուլյատոր
22.10.2024 | 12:53

Հանրության վստահությունը շահելու համար վերջիններիս նա տալիս է այնպիոի տեղեկություն, որի մասին նրանք չգիտեն, միաժամանակ, տեղեկատվությունը իր մեջ չի պարունակում նյութ` ի վնաս իրեն, այլ վարկաբեկում է մեկ ուրիշ անձի: Բացի այդ, կիսվում է նրանց հետ կեղծ գաղտնիքներով, ստով՝ այնպես, կարծես դա ճիշտ է:

Պետք է տարբերակել այդ ամենը, քանի որ օձերի մեծ մասը սողում է գետնին, բայց այսօր կան օձեր, որոնք ուղիղ քայլում են, խոսում և որոշում ազգերի ճակատագրեր:

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 2296

Մեկնաբանություններ